Հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով մի շարք մարզեր պետական աջակցություն կստանան
ՀՀ Սյունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում նախատեսված առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին:
Ըստ հիմնավորման՝ 2016-2017թթ. ձմռան ամիսներին հանրապետության գետավազաններում կուտակված բավական քանակությամբ ձյան պաշարը գարնան ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու հորդառատ անձրևների պարագայում՝ գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ չիրականացնելու դեպքում, սելավների ու հեղեղումների աղետաբեր ներգործությունը կարող է հանգեցնել հսկայական նյութական վնասների: