ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում
Դիտել նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ ԵԱՀԿ-ն որոշել է փակել Մինսկի խումբը
Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը դարձել է ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար
Արևմուտքը ստիպված ճանաչեց Վրաստանի ընտրությունները իրավական մասով, սակայն կշարունակի քաղաքական պայքարն՝ ընդդեմ իշխանության
Ադրբեջանը հաստատել է, որ չի մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ երևանյան հանդիպմանը
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ հատուկ նիստին
ԵԱՀԿ-ն ջանքեր է գործադրում տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակները կարգավորելու համար, մասնավորապես, մերձդնեստրյան հակամարտությունը, հակամարտությունը Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտարարեց Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը: Փոխանցում են միջազգային ԶԼՄ-ը:
Նախարարը հավելեց, որ բացի դասական հակամարտություններից ԵԱՀԿ-ն ստիպված է գործ ունենալ ծայրահեղականության ու ահաբեկչության հետ՝ լուրջ սպառնալիք աշխարհի և Եվրոպայի անվտանգությանը:
«Ավելի քան 10 հազար մարդ ԵԱՀԿ երկրներից համալրել է ԻՊ շարքերը՝ Սիրիայում, Իրաքում և Լիբիայում մարդկանց բռնության ենթարկելու և սպանելու համար», - ասաց Կուրցը:
Zham.am

