Սևանից ապօրինի ջրօգտագործողները կբերվեն օրինական դաշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարության այսօվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական հանձնարարականներն է տվել: Վարչապետը նշել է, որ վիճակագրության տարբերություն կա կադաստրային և փաստացի ոռոգվող տարածքների միջև։
Հանձնարարվել է առկա անհամամասնության առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում ուսումնասիրություններ կատարել։ Բնապահպանության, Էներգետիկայի և բնական պաշարների, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին հանձնարարվել է աշխատանքներ կատարել՝ Սևանից ապօրինի ջրօգտնգործողներին օրինական դաշտ բերելու համար։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: