Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

«Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի կազմը: Մրցույթը մեկնարկել է 2017թ. հունվարին: Ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստագետներ եւ մշակույթի գործիչներ Հայաստանից, որոնք ընտրելու են 7-14 տարեկան երեխաների ներկայացրած աշխատանքները:

«Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրին գլխավորում է մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը:

«Այս մրցույթը լավ հնարավորություն է մարդկանց, հատկապես երեխաներին եւ պատանիներին համախմբելու մարդասիրության գաղափարի շուրջ: Չափազանց կարեւոր է, որ «Ավրորան» մրցույթին հրավիրում է մասնակցելու երեխաներին ողջ աշխարհից: Ես հավատում եմ, որ աշխատանքներն ավելի գունեղ են պատկերելու մարդասիրության թեման, քանի որ մանուկներն ավելի լավ են ընկալում աշխարհը, քան մենք», - ասաց Գայանե Մարտիրոսյանը:

Ժյուրիի մյուս անդամներն են կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը, լրագրող, թատերագետ եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA)» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավար Էլեոնորա Մալխասյանը, նկարիչներ Տիգրան Մատուլյանը եւ Արեւ Պետրոսյանը, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2017թ. ապրիլին: Լավագույն երեք աշխատանքների հեղինակներն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կստանան պարգեւներ, իսկ լավագույն հինգը կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը 2017թ. մայիսի 28-ին, Երեւանում: Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. մարտի 31-ն է:

Ժյուրիի կազմը

Գայանե Մարտիրոսյան – Գայանե Մարտիրոսյանը մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր է: Նա դասավանդում է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում՝ ղեկավարելով մուլտ-ռեժիսուրայի կուրսը: Գայանե Մարտիրոսյանը մի շարք մուլտֆիլմերի հեղինակ է՝ ներառյալ «Վիշապագորգի գաղտնիքը» շարքը (2008-2016), «Երեք զանգակ» (2002), «Պատերազմը մեր փողոցում» (1989) եւ այլն: Նա բազմաթիվ տեղական եւ միջազգային մրցանակների դափնեկիր է:

Մարինե Ալես – Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է եւ թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն եւ ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը հրապարակվել են 5 ալբոմներում՝ «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010): Նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է: Մարինե Ալեսը «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: 2010 թվականին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մարինե Ալեսն «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է:

Էլեոնորա Մալխասյան – Էլեոնորա Մալխասյանը լրագրող է եւ թատերագետ: Նա «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ (IDeA)» հիմնադրամի մշակութային ծրագրերի ղեկավարն է: Էլեոնորա Մալխասյանն աշխատել է մի շարք մշակութային պարբերականների համար, այդ թվում՝ Լոս Անջելեսում լույս տեսնող «Մուսա» պարբերականը: Նա Հայաստանի մի շարք արվեստի բուհերում դասավանդել է Արվեստի եւ թատրոնի ընդհանուր պատմություն: 2002թ. լույս տեսած «Հայաստանի թանգարաններ» գրքի համահեղինակն է:
Տիգրան Մատուլյան – Տիգրան Մատուլյանը Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներում աշխարհի տարբեր երկրներում: Մատուլյանի գեղանկարներն ընգրկված են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանի, «Արամե» պատկերասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Խրիմյան» թանգարանի, Երեւանի պատմության թանգարանի հավաքածուների եւ մշտական ցուցադրությունների մեջ: Նա Հայաստանի վաստակավոր նկարիչ է:

Արեւ Պետրոսյան – Արեւ Պետրոսյանը «Արեւ» պատկերասրահի հիմնադիրն է: Նա ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճում տեղադրված «Միասնության ուժը» ապակեպատ ստեղծագործության հեղինակն է: Արեւի աշխատանքները ներկայացվել են մի շարք տեղական եւ միջազգային ցուցահանդեսներում եւ պատկերասրահների հավաքածուներում: Նա ձեւավորել է տարբեր հեռուստատեսությունների նկարահանման տաղավարներ: Նկարիչը նաեւ հայտնի է իր բարեգործական եւ հանրային գործունեությամբ, որն ուղղված է կարիքավոր, ծնողազուրկ երեխաների, տարեցների, կանանց առողջապահական եւ այլ խնդիրների լուծմանը:

Հրանտ Վարդանյան – Հրանտ Վարդանյանը ռեժիսոր է: Նա 1995թ. ստեղծել է իր առաջին «Լռություն» կարճամետրաժ ֆիլմը: Հրանտ Վարդանյանը մի շարք կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերի հեղինակ է: Նա ստեղծել է բազմաթիվ երաժշտական հոլովակներ հայազգի հանրահայտ երաժիշտների համար: 2011թ. Հրանտ Վարդանյանը հիմնել է «Արեւ» կինոստուդիան: 2014թ. «Սպիտակ գառան երազը» ֆիլմի համար նա արժանացել է Ազգային կինոյի «Հայակ» մրցանակի:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>