Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Համախմբում, Երրորդ հանրապետություն և Դեմոկրատական կուսակցություն դաշինքի հետ համագործակցության ռեսուրս ունենք. Զոհրաբյան

Այսօր առավոտից «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շտաբի նիստ է անցկացնում: Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Zham.am-ի հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում կազմակերպչական հարցեր են քննարկվել մարզերի, Երևանի բոլոր տարածքային կառույցների ղեկավարների հետ :


«Կարծում եմ՝ վաղը մյուս օրը կձևավորվի կենտրոնական շտաբը իր բոլոր ստրուկտուրաներով, կնշանակվեն պատասխանատուներ՝ մամուլի, քարոզչության¸ սոցիալական ցանցերի, արտաքին կապերը համակարգող, իրավաբանական ծառայությունը: Մենք շատ ակտիվ աշխատանքի փուլ ենք մտել»,-տեղեկացրեց Զոհրաբյանը:


Թե ինչ կուսակցությունների հետ է այս պահին բանակցում կուսակցությունը և որոնք կընդգրկվեն Ծառուկյան դաշինքում, Զոհրաբյանը նշեց, որ դեռ չի կարող ասել, քանի դեռ վերջնական որոշում չի կայացվել:

«Մինչև չավարտվեն բանակցությունները ես որևէ իրավասություն չունեմ որևէ քաղաքական ուժի կամ անհատ գործչի անուն հրապարակելու: Երբ կավարտվեն բանակցությունները և կգանք հանրագումարի, թե որ քաղաքական ուժերն են ունակ իրենց ներուժը, համադրելով մեր երկրում լրջագույն փոփոխություններ անելու, բնականաբար, այդ ուժերը կլինեն դաշինքում»,-ասաց նա:


Դաշինքներով մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին Զոհրաբյանը ճիշտ և արդյունավետ է համարում, թեև մշտապես կարծել և այժմ էլ մտածում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունի բավարար ներուժ առանց որևէ դաշինքի մասնակցելու ընտրություններին:


«Բայց ստեղծված իրավիճակում, հատկապես այս ընտրական նոր համակարգով, որը ենթադրելու է ամենավերջին ձայնի քերում օպերացիան, և երբ երկրում ստեղծված է բոլոր առումներով ծայրահեղ վիճակ՝ թե´ տնտեսական, թե´ քաղաքական, թե´ բարոյահոգեբանական, իհարկե շատ ավելի արդյունավետ կլինի խոշոր դաշինքներով ընտրություններին մասնակցելը, որպեսզի ոչ իշխանական դաշտի ձայները չտրոհվեն տարբեր քաղաքական միավորների միջև»:


Վերջերս ձևավորված «Համախմբում», « Երրորդ հանրապետություն» և «Դեմոկրատական կուսակցություն» դաշինքին Զոհրաբյանը շատ դրական է վերաբերվում: Ըստ նրա՝ դաշինքի նպատակն ազնիվ է և նրա հետ հնարավոր են համագործակցության եզրեր:


« « Համախմբում» կուսակցության մեջ ինձ համար շատ հարազատ մարդիկ են՝ իմ ընկերներն ու գործընկերներն են: Նաև շատ հարգանքով եմ վերաբերում այդ դաշիքնի մնացյալ անդամներին: Կարծում եմ՝ մենք շատ լավ համագործակցության ռեսուրս ունենք: Թե ինչ սահմաններում կլինի այդ համագործակցությունը, ես այս պահին դրա իրավասությունը չունեմ ասելու: Բայց կրկնում եմ, որ իրենց օրակարգը ազնիվ է, իրենց նպատակները ազնիվ են»,-նկատեց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ Ծառուկյանի դաշինքը լայն համագործակցության հնարավորութուններ է տեսնում առհասարակ բոլոր այն քաղաքական միավորների հետ, որոնց նպատակն ընդամենը քաղաքական դաշտում, խորհրդարանում տեղ զբաղեցնելը չէ, այլ նպատակը մեր երկրում «մետաստազներ տված համակարգային խնդիրներին լուծում տալն է»:

Անի Շաբոյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>