Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ, բայց և վնասվածք է ստացել (տեսանյութ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում՝ ֆրանսիական «Սենտ-Էտյենի» հետ խաղում մկանային վնասվածք է ստացել և ստիպված փոխարինվել է 25-րդ րոպեին:
Մինչ այդ՝ 17-րդ րոպեին, Մատայի փոխանցումից հետո Հայաստանի հավաքականի ավագը բացել էր խաղի հաշիվը՝ խփելով հանդիպման միակ գոլը։
Խաղից հետո Մխիթարյանն իր թվիթերում գրառում է կատարել, կապված ԵԼ-ի 1/16 եզրափակչում «Սենտ-Էտյենի» դեմ կայացած խաղի մասին.
-Վերադարձա մի երկիր, որտեղ անցկացրել եմ մանկությունս: Երջանիկ եմ, որ գոլ խփեցի, բայց տխուր, որովհետև խաղադաշտը շատ շուտ լքեցի,- գրել է Մխիթարյանը:
Zham.am