Ֆրանսիայում վաճառվել է աշխարհի ամենաթանկարժեք ռոմի շիշը (լուսանկար)
Ֆրանսիայում վաճառվել է ռոմի ամենաթանկարժեք շիշը, որը ստեղծվել է ֆրանսիական «Clement» հռոմի արտադրությամբ զբաղվող ձեռնարկության և «Philippe Tournaire» ոսկերչական տան միջև: Այս մասին գրում է «Liberation» հրատարակչության էլեկտրոնային տարբերակը: Տարան պարունակում է 1966 թ. շշալցված ռոմ, որը նախկինում երբեք չի վաճառվել: Աշխարհում այդ ռոմի ընդամենը 40 շիշ է հաշվարկվում:
«Ոսկե» ռոմի շշի արժեքը կազմել է 100 հազար եվրո: 18 կարատ ոսկով ու 4 կարատ ադամանդով պատված շշի սեփականատեր է դարձել ազգությամբ իտալացի մի տղամարդ, որն իր անունը նախընտրել է չհրապարակել:
Zham.am


