Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Սերժ Սարգսյանի համար միակ վտանգավոր ուժը Սեյրան Օհանյանն է և նրա թիմը

Բաղրամյան 26-ի մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի միակ մտավախությունը Սեյրան Օհանյանի դաշինքի պոտենցիալ վտանգը կարող է լինել:

Ըստ այդ աղբյուրի, Բաղրամյան 26-ը ցուցում է տվել իր մարզպետներին և քաղաքապետներին առանձնապես չխանգարել Արթուր Բաղդասարյանի թիմին և «Ազատ դեմոկրատներ» դաշինքին, «Ելք»-ի մասով ցուցում կա նույնիսկ փոքրիկ աջակցություն ցուցաբերել, թեև, ըստ մեր աղբյուրի, իշխանությունը բավականին «ժլատ» է գտնվել և ռեսուրսային սովի մեջ է պահում «Ելք»-ին, իսկ ՀԱԿ-ի մասով ռեսուրսային աջակցությունը դրված է Խաչատուր Սուքիասյանի վրա: Ցուցում կա բոլորին աջակցել «Դաշնակցությանը», որպեսզի այդ ուժը հաղթահարի 5 տոկոսանոց արգելքը:

Ըստ էության, Սերժ Սարգսյանի ամբողջական վերահսկողությունից դուրս երկու ուժ է գործում՝ Սեյրան Օհանյանի դաշինքը և Ծառուկյանի թիմը: Եթե Ծառուկյանի վտանգը նրա ռեյտինգն է և իշխանությունները փորձելու են խանգարել այս դաշինքի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք ճկարողանան «փող բաժանել», և վատ պայմաններ ունենան ՀՀԿ-ի ռեյտինգային անդամների համեմատ, ապա Սեյրան Օհանյանի թիմի վտանգը նրա ընդգծված քաղաքական դիմագծի մեջ է, որը Սերժ Սարգսյանի համար ընկալվում է՝ որպես վտանգավոր հակառակորդ: Եվ գործող նախագահը ցուցում է իջեցրել իր ենթականերին, ամենուրեք խանգարել այս ուժին տեղերում գործունեություն ծավալվելու համար:

Ըստ նույն աղբյուրի, Բաղրամյան 26-ում հույս ունեն, որ փողի գործոնն ամեն ինչ կանի, և Սեյրան Օհանյանի թիմը, ըստ էության, այս տիրույթում մեծ հաջողություն չի կարող արձանագրել: Եվ միակ վտանգն այն է, որ վերջին 15 օրվա ընթացքում երկրի մթնոլորտը քաղաքական դառնա և ընտրությունները փոքր-ինչ սկսեն նմանվել նախագահական ընտրություններին, և այստեղ Սերժ Սարգսյանը կարող է ունենալ լուրջ պրոբլեմներ:

Ըստ նույն աղբյուրի, գործող նախագահի շրջապատում կա նաև պահեստային տարբերակը. մթնոլորտի փոփոխության պարագայում կտրուկ ակտիվացնել գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն վերջինիս ակտիվացման պարագայում կարող է առաջանալ մեկ այլ պրոբլեմ՝ Կարեն Կարապետյանի դերն ու նշանակությունը իշխող վերնախավում կարող է կտրուկ մեծանալ, ինչը մեկ այլ տիպի վտանգ է պարունակում Սերժ Սարգսյանի համար, և այդ իմաստով Կարեն Կարապետյանի վտանգը պակաս չէ Սեյրան Օհանյանից՝ հատկապես, որ բոլոր գաղտնի հարցումները ցույց են տալիս, որ իշխող վերնախավում միակ ընդգծված վարկանիշ ունեցող անձը հենց Կարեն Կարապետյանն է, իսկ Սերժ Սարգսյանի վարկանիշը վտանգավոր աստիճանի ցածր:

Հենց այս համատեքստում էլ, հավանաբար, պետք է հասկանալ այն լայնամաշտաբ հակաքարոզչությունը, որն իրականացվում է Բաղրամյան 26-ի կողմից Սեյրան Օհանյանի և իր թիմակիցների դեմ:

Հակոբ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>