Էդիկ¸ քեզի կսպանեն
էսօր մի սփյուռքահայ եկավ գրասենյակ, վաղուց գիտեմ իրեն, մի քիչ խոսեցինք, մի գյուղի խնդիրները ներկայացնելու համար էր եկել, պայմանավորվեցինք էս քանի օրը, հենց եղանակը տաքանա, կգնանք էդ գյուղ։ Ուրախացավ, գնալուց առաջ էլ ասեց՝ Էդիկ քեզի կսպանեն, ու էնքան թեթեւ տոնով ասեց, ժպտալով։ Ես էլ սկսեցի ծիծաղել ու պատմեցի անցած տարի գեներալներից մեկի ասածը։ Էդ գեներալն էլ, էլի ժպտալով ասաց՝ քեզ խփելու ժամանակը բաց ենք թողել։ Ու էս պատմությունը դրանից մի քիչ հետո, սուրճ խմելուց, ընկերոջս եմ պատմում։ Էս ընկերս էլ դեմքը լրջացնելով ասում է՝ հա էլի ճիշտ է ասել, բա որ քեզ չխփեն էլ ուրիշ ում պիտի խփեն։ Այ էսքան ցուրտ օր էր էսօր։
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

