Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է պարականոե մարզաձևով մարզվող մարզիկներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է պարականոե մարզաձևով մարզվող հաշմանդամություն ունեցող մարզիկներին:
Նախարարը ողջունել է մարզիկներին իրենց մարզաձևին հավատարիմ լինելու և մարզումները շարունակելու համար: «Սպորտը ակտիվ կենսակերպ վարելու լավագույն միջոցն է: Շարունակեք մարզվել, կոփել մարմինը, իսկ մեր գերատեսչությունը կփորձի աջակից լինել ձեզ»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին ջերմ ընդունելության, ինչպես նաև նախարարի աջակցությամբ համար, ում նախաձեռնությամբ մարզիկներին տրամադրվել է պարականոեով մարզվելու մարզասարք: