Հայաստանի շախմատիստները մասնակցում են «Աերոֆլոտ Օփեն» շախմատային փառատոնին
Այսօր Մոսկվայում մեկնարկում է «Աերոֆլոտ Օփեն 2017» շախմատային 15-րդ փառատոնը: «A», «B» եւ «C» խմբերում պայքարն ընթանալու է շվեյցարական մրցակարգով, 9 տուր:
Ուժեղագույնների «A» խմբում հանդես է գալիս 98 շախմատիստ:
Այստեղ Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը, մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մանուել Պետրոսյանը, մինչեւ 16 տարեկանների աշխարհի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ինչպես նաեւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը:
Փառատոնը կշարունակվի մինչեւ մարտի 1-ը, իսկ մարտի 2-ին կկայանա կայծակնային մրցաշար: