«Արարատ»-ը երրորդ խաղում զիջեց «Գոմել-2»-ին
Երեւանը ներկայացնող տափօղակով հոկեյի «Արարատ» ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության քառորդ եզրափակչում երեկ` իր հարկի տակ խաղաց «Գոմել-2»-ի հետ:
Խաղն ավարտվեց մեր թիմի պարտությամբ 4:5 (1:2, 2:1, 1:2):
«Արարատ»-ի կազմից գոլի հեղինակներ դարձան` Երվանդ Բուլգուրյանը, Եգոր Ֆեոֆանովը, Ալեքսանդր Օհանյանը և Վյաչեսլավ Միրոշկինը:
Այսօր` փետրվարի 21-ին «Արարատ»-ի հարկի տակ` Օրշայում տեղի կունենա զույգի չորրորդ խաղը:
Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչև թիմերից մեկի երրորդ հաղթանակը: