Արարատում լարում են իրավիճակը. կարո՞ղ է կրակեն էլ
Երեկ մենք արդեն տեղեկացրել էինք, որ Արարատի մարզում ֆավորիտ համարվող` ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Արգամ Աբրահամյանի կողմնակիցների նկատմամբ ամենատարբեր ձևերով ճնշումներ են բանեցվում:
Ինչպես հայտնի դարձավ Politik.am-ին, այսօր ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները բերման են ենթարկել Արգամ Աբրահամյանի աջակից, ԲՀԿ ակտիվիստ` Գեղամ Ժորայի Ավագյանին: ԲՀԿ-ական թեկնածուի աջակից Գեղամ Ավագյանի հարազատները մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ տղան որևէ իրավախախտում չի կատարել և բերման ենթարկելու պատճառը ոչ իշխանական կուսակցությանը աջակցելն է:
Այսօր Գեղամ Ավագյանի հարազատները որոշակի մանրամասններ ներկայացրեցին: Պարզվում է Գեղամ Ավագյանին ոստիկանության բաժին են կանչել ինչ որ գողության պատրվակով, սակայն տեղում խոսել են ընտրություններից և Արգամ Աբրահամյանին աջակցելուց: Տղային հորդորել են հեռու մնալ ընտրություններից և չմտնել քաղաքական հարցերի մեջ: Երբ Գեղամ Ավագյանին տարել են ոստիկանություն, նրա հարազատները զանգահարել են ծանոթ փաստաբանների: Փաստաբանները հասել են Արտաշատ և ոստիկանության աշխատակիցները լուրն իմանալու պես բաց են թողել Գեղամ Ավագյանին ու ասել, որ որևէ խնդիր չունեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: