Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

«Նոտաները լավ չգիտեմ, ռուսերեն չգիտեմ, բայց այդ ամեն ինչն իմանալով՝ ինձ տանում են». խնամքի կենտրոնի աղջկա երազանքը կատարվում է (լուսանկարներ)

Գյումրիի Ֆ. Նանսենի անվան երեխաների խնամքի կենտրոնի բոլոր 90 սաներն ուրախացել են իրենց ընկերոջ՝ Անգելինա Պապիկյանի հաջողությամբ: Շուտով նա մեկնելու է Ռուսաստան՝ իր երազանքի հետևից: Հաստատության սաները նրան քաջալերում են, բայց նաև իրենք են հույսով լցվում, որ անակնկալներ ու հեքիաթներ լինում են կյանքում, պետք է միայն պայքարել ու սպասել այդ ակնթարթին: Հաղորդում է NEWSPRESS.am-ը:

Անգելինային ու եղբորը մայրը 2006 թվականին է մանկատան դաստիարակների խնամքին հանձնել, երբ մահացել է հայրը: Այն ժամանակ Ֆ. Նանսենի խնամքի կենտրոնը «Հույս» մանկատուն էր: Անգելինան ընդամենը 6 տարեկան է եղել: Մայրը Հռիփսիմե Սիմոնյանը NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե ինչն է նրան դրդել երեխային բերել մանկատուն. «Մենք մանսարդում կապրեինք, չունեինք հնարավորություն, դոմիկի պես էր, չէինք կռնա ապրել էդ փոքր տեղը, ու բերեցի էս հաստատություն, մտածեցի, որ իրա համար լավ կեղնի»:

Անգելինան էլ է հիշում, թե ինչպես օրերով տխրել է, մորից բաժանումը ծանր տարել. «Սկզբում լացում էի, դաստիարակներին ասում էի՝ մամային կուզեմ, տուն կուզեմ գնամ, բայց երկու շաբաթ հետո արդեն սովորեցի ու հասկացա, որ մաման ճիշտ է»:

Մի քանի տարի է՝ «Հույս» մանկատունը դարձել է երեխաների խնամքի կենտրոն, ու Անգելինան արդեն կարող է շաբաթ-կիրակի օրերին գնալ տուն, բայց շաբաթվա սկզբին նորից վերադառնալ խնամքի կենտրոն:

Դժվարություննե՞րն են կոփել, թե՞ արդեն ներքին խառնվածքի դրդումով Անգելինան ձգտել ու ձգտում է հասնել իր նպատակներին: Երգել, պարել ասեղնագործել… փորձում է ամեն ինչ սովորել ու դառնալ առաջինը: Մի մեծ ցանկություն է ունեցել, մասնակցել երգի որևէ մրցույթի, ուժերը փորձել ու հղկվել… Բայց հնարավորություններն ու ցանկությունները ոչ միշտ են համընկել: «10 տարի է՝ իրա հետ աշխատում եմ, Անգելինան շատ շուտ ամեն ինչ ընկալում է, ընդունակ երեխա է, փոքրուց սկսել է երգել, պարի խմբի հետ պարում էր, երգի խմբի հետ երգում ու էսպես Անգելինաս հաղթահարեց նախնական փուլերը»,- նշեց հաստատության աշխատակից Մարիամ Չեռնամորյանը:

Անգելինան հաղթահարել էր երգի մրցույթի նախնական փուլերը ու փետրվարի 19-ին մասնակցելու է НТВ հեռուստաընկերության «Ты- супер!» նախագծին, որն ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս տաղանդավոր երեխաներին: Շոուին կարող են մասնակցել մանկատների, ինտերնատների սաներն ու որդեգրած երեխաները:

ԱՊՀ և Բալթյան տարածքի երաժշտական տաղանդները կժամանեն 9 երկրից, որոնց թվում են նաև Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը և Էստոնիան:

NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում Անգելինան պատմեց, որ լսումները կատարվել են համացանցով, երկու երգ են հանձնարարել, թեև հիվանդ է եղել, բայց մարմնի բարձր ջերմությունը չի խանգարել ու «Դլե յաման» երգով հնարավորություն է ստացել մասնակցելու երգի մրցույթին:

«Ես չգիտեի ընդհանրապես էդ մասին, բայց միշտ պատկերացնում էի, որ կմասնակցեմ հեռուստատեսությամբ ցուցադրվող երգի տարբեր մրցույթներին, բայց դրա համար հնարավորություն է պետք, միջոցներ ու ժամանակ, իսկ հիմա ես գնում եմ Մոսկվա ու բոլոր ծախսերը հոգում են, ճանապարհածախս, զգեստներ, իսկական երազանք է»,- նշում է Անգելինան ու հավելում. «Ես չէի սպասում, ես երաժշտական քիչ եմ գնացել, նոտաները լավ չգիտեմ, ռուսերեն չգիտեմ, բայց էդ ամեն ինչը իմանալով` ինձ տանում են»:

Ամբողջական հոդվածը՝ NEWSPRESS.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>