Իրանը պատասխանել է Չավուշօղլուի քննադատությանը
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմին արձագանքել է Մևլութ Չավուշօղլուի կողմից Իրանի հասցեին ուղղված քննադատությանը:
Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի` Չավուշօղլուն Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ Իրանին մեղադրել էր կրոնականության մեջ` նշելով, որ Իրանը ցանկանում է Սիրիան և Իրաքը շիական դարձնել:
«Իրանը, տարածաշրջանային քաղաքականության մաս կազմող ցանկացած երկրի և հարևանի կայունությունը պաշտպանելու համար քաղաքականութուն է իրականացնում և իրականացնելու է»,-ասել է Քասիմին:
Վերջինս նաև շեշտել է, որ աշխարհի շատ երկրներ հետևում են Իրանի քաղաքականությանը և աջակցություն հայտնում: Նա Չավուշօղլուի ասածները որակել է որպես կառուցողականությունից հեռու խոսքեր:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ Չավուշօղլուն կոչ էր արել նաև, որ վերջ տրվի Իրանի կողմից տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանն ուղղված նման գործողություններին:
Աղբյուր` Ermenihaber.am