ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Վեց, այդ թվում պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

Փաստացի ավտոմեքենա վարելու հմտություններ չունեցող անձին կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` 2 ոստիկանի:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մովսես Մանուկյանը վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չերքեզյանին, ով համոզել է իր միջոցով 145.000 դրամի կաշառք տալ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայության պաշտոնատար անձանց` խոստանալով կազմակերպել քննությունների անխոչընդոտ հանձնումը և վարորդական իրավունքի վկայականի ստացումը: Մ. Մանուկյանը սկզբում համաձայնվել և պայմանավորվել է մի քանի օր անց հանդիպել, սակայն հետագայում մտափոխվել է և այդ մասին տեղեկացրել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը:

Այնուհետև, պայմանավորված օրը՝ 21.02.2016 թ.-ին, Մ. Մանուկյանը օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում ԱԱԾ աշխատակիցներից ստացած համապատասխան գումարը փոխանցել է Ժ. Չերքեզյանին, ով իր ծանոթ Աշոտ Խաչատրյանի և ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արամ Օհանյանի միջոցով կաշառքը փոխանցել է ՀՀ ոստիկանության ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից Գևորգ Թադևոսյանին: Վերջինս, սակայն, գումարը չի փոխանցել հիշյալ բաժնի պաշտոնատար անձանց, այլ, օգտագործելով նրանց հետ ունեցած անձնական կապերը, կազմակերպել է Մ.Մանուկյանի կողմից տեսական և գործնական քննությունների անխոչընդոտ հանձնումը: Մասնավորապես, Մ. Մանուկյանը տեսական քննության ժամանակ առանց հարցերին լիարժեք պատասխանելու գնահատվել է դրական և գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն ստացել: Գործնական քննության ընթացքում թեպետ Մ. Մանուկյանը ավտոմեքենան վարել է ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով, սակայն հաշվառման-քննական բաժնի տեսուչներ Արման Հարությունյանը և Հարություն Գրիգորյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խախտել են ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները և առանց օրինական հիմքերի քննությունների արդյունքները գնահատել դրական: Արդյունքում, տեսական գիտելիքներ և փաստացի ավտոմեքենա վարելու գործնական հմտություններ չունեցող Մ. Մանուկյանը ստացել է <> և <> կարգերի վարորդական իրավունքի վկայական:

Այսպիսով, Ժ. Չերքեզյանի դրդչության արդյունքում Մ. Մանուկյանը իր վարորդական իրավունքի վկայականը ստանալու համար փորձել է կաշառք տալ պաշտոնատար անձանց, իսկ Ա. Խաչատրյանը և Ա. Օհանյանը կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները` նշված գումարը պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց փոխանցելու համար, սակայն Գ.Թադևոսյանի կողմից այն վերջիններիս չփոխանցելու պայմաններում հանցագործությունն ավարտին չի հասցվել։

Կատարած հանրորեն վտանգավոր արարքների համար Ժ. Չերքեզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Խաչատրյանին և Ա. Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով, Գ. Թադևոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա. Հարությունյանին և Հ. Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ա. Օհանյանն ու Գ. Թադևոսյանը կալանավորվել են: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>