Նամակ-առաջարկ՝ իշխանություններին
Մեր իշխանություններին մի նամակ֊առաջարկ եմ ուզում ուղարկել, որով ահագին բյուջետային ծախսեր կկրճատվեն։
Չգիտեմ ինչու ,արդեն որերորդ տարին է ,մեզ մոտ գարնանը ժամերը առաջ չեն տալիս, որի պատճառով ահագին անհարմարություններ են առաջանում բնակչության շրջանում։
Ամռանն այս ժամային գոտու պայմաններում, լույսը բացվում է 5։30֊ից, որը ոչ ոքի անհրաժեշտ չէ, ժամերի փոփոխման հետևանքով մեկ ժամ ուշ կմթնի օրը, ինչը ենթադրում է էլեկտրաէներգիայի ծախսերի ահագին խնայողություն թե՛ բնակչության մոտ, թե՛ պետական մակարդակով` փողոցային լուսավորության հետ կապված։
Չգիտես ինչու ժամանակին Ռուսաստանն այդպես արեց, մենք հետևեցինք նրա օրինակին, հետո Ռուսաստանը հետ եկավ նախկին ձևին` այսպես ասած դեկրետայինին, մենք չփոփոխեցինք։
Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

