Այսօր Արցախում սահմանադրական հանրաքվե է
Ժամը 9.00-ի տվյալներով, ԼՂՀ հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տեղեկատվության համաձայն, փետրվարի 20-ին ժամը 8:00-ին բացվել են հանրաքվեի բոլոր 280 տեղամասերը և քվեարկությունը սկսված է:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի Հանրապետությունում անցկացվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվե, որի քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 102 757 քաղաքացի:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները», «Կառավարման համակարգը», «Դատական իշխանությունը», «Տեղական ինքնակառավարումը» և «Հանրաքվեն»բաժիններից:
Սահմանադրության հանրաքվեին դիտորդական առաքելություն է իրականացնելու 30-ից ավելի երկրներից ժամանած 104 միջազգային և 103 տեղական դիտորդներներ, ԶԼՄ-ների 80-ից ավելի ներկայացուցիչներ:
ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով