Պետք էր ազնիվ լինել ու ասել՝ ժողովուրդ ջան կներեք, բայց հուսահատության գազելներից ելք չկա․ Դավիթ Խաժակյանը՝ քաղաքապետին (տեսանյութ)
«Սատանան մանրուքների մեջ է, քաղաքապետի երդում տալուց հետո ասացիք, որ տրանսպորտի չթանկանալը օբյեկտիվ չէ, սա ի՞նչ մեսիջ է, պարոն քաղաքապետ։ Դա արդյոք նշանակո՞ւմ է, որ գծատերերը պետք է գան տրանսպորտային համակարգը թանկացնելու հայտ ներկայացնեն, ու մենք էլ անելանելիությունից այլ բան չկարողանանք անել, քան տրանսպորտի գինը թանկացնելն է»,-այսօր ավագանու նիստում իր ելույթում նշեց ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Անդրադառնալով քաղաքապետի այն խոսքին, թե երկու տարի ժամանակ է պետք տրանսպորտային համակարգը բարեփոխելու համար, Խաժակյանը դա համարեց բարեփոխումների տապալում։ Նա նշեց, որ եթե մի բան չեն հասկանում, դա դեռ չի նշանակում, որ պետք է ասեն, թե դա վատ է․ «Պետք էր ազնիվ լինել քաղաքացիների հետ և ասել, ժողովուրդ ջան, կներեք, բայց հուսահատության գազելներից ելք չկա»։
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։