Բաքուն պատրաստ է Ղարաբաղին բարձր ինքնավարության իրավունք տրամադրել. Մամեդյարով
Դիտել նաև
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել
Բաքուն պատրաստ է ապահովել Ղարաբաղի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնավարության իրավունք տրամադրել: Այս մասին «Ինտերֆաքս Ադրբեջան»-ին տված հարցազրույցում ասաց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչ իր քաղաքացիների անվտանգությունը, պատրաստ է իր միջազգային պարտավորություններին համապատասխան անել դա նաև Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների հանդեպ», - ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման առաջխաղացումը, «ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության պայմանների ստեղծումը, առաջին հերթին, կբացի հնարավորությունները Հայաստանի տնտեսական աճի համար»:
Zham.am

