Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք
7
«Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել. սահմանվել է արտակարգ ռեժիմ Թույլ չտալ Հայաստանի սպանություն Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Փաշինյանի հրամանով «Հանրապետությունը» դիմեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար Սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ․ Տոնոյան Հրատապ. նիկոլական սադրիչը միկրոավտոբուսով վրաերթի է ենթարկել ԲՀԿ քարոզչական խմբին, կան վիրավորներ. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Երեկվա բանավեճում Փաշինյանը սենսացիոն ինքնախոստովանական ցուցմունքով հանդես եկավ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Հունիսի 7-ին գնա՛ քվեարկության, որպեսզի Հայաստանը մնա ինքնիշխան և հայկական. Գագիկ Ծառուկյան Ըստ հարցումների՝ Փաշինյանը մերժված է, մնում է դա ամրագրել հունիսի 7-ի քվեարկությամբ ու ընտրությունը պաշտպանել հաջորդ օրերին Տսնելով որ պարտված են, մերժված ու ատելի՝ փաշինյանական ռեժիմը անցել է բացահայտ ռեպրեսիաների Պատերազմ Արցախում
Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան Հայաստանի հավաքականը Ղազախստանի հետ ընկերական խաղում ոչ ոքի խաղաց. 1:1 Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կոչը բանտից. գնա ընտրության, որ գնան «Ամեն ինչ հողին է հավասարվել». Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել. սահմանվել է արտակարգ ռեժիմ Իրանի քաղաքացիներն աշխատել են դպրոցի շինարարության վրա, բայց չեն վարձատրվել, բողոքում են Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում ԻՀՊԿ-ն նախազգուշացնում է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին Եթե առաջ Ուրարտուին հավակնում էր Թուրքիան, հիմա հայտ է ներկայացնում նաև Ադրբեջանը. Միքայել Բադալյան Իրանը հարվшծներ է հաuցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ԱՄՆ-ից էլ հայտնել են՝ խngել է իրանական չորս ԱԹU Արմեն Աշոտյանը էլի քաղբանտարկյալ է. նա կալանավորվեց մեկ ամսով ԵՄ սցենարը տապալվեց, վերջնական խոսքն ընտրողներինն է Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը. ՀԺՄ Ազատություն Անդրանիկ Թևանյանին. Միացի՛ր, որ փոխենք Դատախազությունը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է ԿԸՀ Պատրաստ եղեք․ Նիկոլն այլընտրանք չի թողնում․ Հայկ Նահապետյան Արամոյին՝ խորհրդանշական 50․000-րդ կամավորին, Գագիկ Ծառուկյանը հանձնեց հավաստագիր «Ուժեղ Հայաստանի» գրանցումը կչեղարկվի՞. ԿԸՀ–ն քննում է «Հանրապետության» դիմումը «Հայաստանում թուրքահպատակ բռնակալություն չի՛ լինելու․․․» Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել Հայաստանի անվտանգությունն ու արժանապատիվ ապագան ապահովող ուժերի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու համար որևէ ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ Հակոբյան Թույլ չտալ Հայաստանի սպանություն ԿԸՀ-ն ժամը 22:00-ին կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու Փաշինյանի «Հանրապետություն» կուսակցության դիմումը Փաշինյանը շանս չունի․ Էրդողանը նրան չի կարող օգնել (տեսանյութ) Ես այսքան նվաստացած չեմ տեսել ՔՊ-ի ներկայացուցիչներին. Սուրենյանց Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին ՔՊ-ն 36 շտաբ է Երևանում նվեր ստացել

Ադրբեջանը «բանակցությունների» քողի տակ պատրաստվում է պատերազմի

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն Интерфакс-Азербайджан-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ:

«Գիտեք, անհնարին է վերցնել հողերն ու դրա հետ միասին տեղափոխվել այլ վայր: Հակամարտության կարգավորումից հետո այս երկու համայնքները, իհարկե, պետք է ապրեն միասին: Հենց այդ պատճառով կարևոր է հայկական ու ադրբեջանական համայնքների միջև կապերի վերականգնումը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Բաքուն գծեց այն ռազմավարությունը, որի շրջանակներում պատրաստ է լուծել ղարաբաղյան հարցը`թողնել Արցախն առանց հայերի: Հայկական կողմերի համար, իհարկե, այդպիսի տեսլականն երբեք ընդունելի չի լինելու և առաջին հերթին պետք է խաչ քաշել մադրիդյան սկզբունքների վրա: Բաքուն շատ լավ գիտակցում է, որ հայկական կողմերը չեն ընդունելու ղարաբաղյան հարցի լուծման մամեդյարովյան տարբերակը, իսկ բանակցություններն Ադրբեջանն օգտագործում է պատերազմի պատրաստման համար:

Մադրիդյան սկզբունքները պետք է անընդունելի լինեն, անգամ չդիտարկվեն, որպես ղարաբաղյան հակամարտության «ճանապարհային քարտեզ»՝ ապրիլյան քառօրյան, հարյուր հերոսական զոհերը ապացուցեցին՝ հայկական կողմը չունի զիջելու համար նախատեսված հողեր։

Յոթ շրջանները կամ «անվտանգության գոտին», ինչն իրականում ԼՂՀ անխախտ մասերն են, հայկական հողեր, ունեն ռազմավարական նշանակություն․ դա հայկական կենսական տարածք է։

Առաջին՝ սկսենք Աղդամից (Ակնա), որը գտնվում է Ստեփանակերտից մոտ 30 կմ հեռավարության վրա: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում հենց Աղդամ-Ստեփանակերտ տանկային հարվածի միջոցով (марш бросок) ադրբեջանցիները ցանկանում էին կիսել Ղարաբաղը երկու մասի՝ կտրելով հյուսիսային ու հարավային շրջաններն ու արագ հասնել տանկերով Ստեփանակերտին:

Այդ պլանը ձախողվեց՝ հայկական հրետանու պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ: Այսինքն՝ մարտական գործողությունների ընթացքում Աղդամը պաշտպանվել է, իսկ խաղաղ բանակցությունների ժամանակ պետք է հետ վերադարձվի․ տրամաբանությունը ո՞րն է: Եթե Աղդամ են վերադառնում ադրբեջանցիները, ապա, ինչպես և առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այն վերածվելու է ուժեղ ամրացված, հագեցված կրակակետի՝ ուղիղ հրետանային կրակի տակ պահելով ԼՂՀ սիրտը՝ Ստեփանակերտը:

Աղդամում տանկային զորքերի կուտակման դեպքում Ասկերանի ամբողջ շրջանն ու մայրաքաղաք Ստեփանակերտը դառնում են հեշտ թիրախ՝ այնտեղ աշխարհագրությունը հարթավայրային է և թույլ է տալիս լայնորեն կիրառել զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, բացի այդ, Աղդամը խորհրդային ժամանակներում Ադրբեջանի մեծությամբ, հզորությամբ երկրորդ քաղաքն է և դրա վերադարձը Բաքուն նաև PR, քարոզչության տեսանկյունից լայնորեն կօգտագործի, որպես հոգեբանական գործոն, որպես մեծ ձեռքբերում։

Մերձարաքսյան շրջանները կարևոր են ռազմական տեսանկյունից՝ Հադրութի, Շուշիի, Ասկերանի թիկունքն են, և այնտեղ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղը կվերածի բոլոր կողմերից կրակակետերով շրջապատված, օղակի մեջ գտնվող մի անկլավի․ արդեն Լաչինի միջանցքն էլ պետք չի գա՝ կկորի դրա ռազմավարական նշանակությունը, եթե անգամ այն տրվի հայերին:
Միջանցքը կարելի է հեշտությամբ «կտրել»՝ հրետանու հարվածներով, ճանապարհն անընդհատ պահել դիպուկահարների կրակի տակ՝ խաղաղապահների մասին միֆերը ոչինչ են՝ ոչ մի հակամարտությունում խաղաղապահները եղանակ չեն ստեղծել՝ նրանք մի օր հեռանալու են, իսկ Լաչինի միջանցքի գրավումն ադրբեջանցիների կողմից այդ պահին կդառնա ժամերի հարց:

Բացի այդ, մերձարաքսյան շրջաններն ունեն մեծ գյուղատնտեսական, տնտեսական նշանակություն՝ դրանք ապահովում են ԼՂՀ-ի կապն Իրանի հետ (ԼՂՀ ճանաչումից հետո Ստեփանակերտը կկարողանա ցամաքային կապ պահել Իրանի հետ), ինչպես նաև ապահովագրում ՀՀ Սյունիքի մարզը, քանի որ Կուբաթլուի, Ջեբրայիլի և այլ շրջանների հանձնումը Մեղրիի, Կապանի և այլ քաղաքների համար կրկին գլխացավանք է դառնալու: Ադրբեջանցիները մերձարաքսյան այդ շրջաններում կրակակետեր կկառուցվեն, որոնք արդեն Սյունիքի մարզը երկու կողմից կպահեն կրակի տակ՝ Նախիջևանի դիրքերը կրակի տակ են պահում Վայոց Ձորը, Սյունիքը արևմուտքից, իսկ այս պարագայում ադրբեջանցիները կհայտնվեն Սյունիքի թիկունքում նաև արևելքից:

Ինչ վերաբերում է Քելբաջարի շրջանին, ապա դրա կարևորության մասին խոսելն ավելորդ է՝ խմելու ջրի պաշարներ, ռազմավարական դիրք՝ այնտեղից հնարավոր է քիչ ուժերով վերահսկողության տակ պահել թե′ Մարտակերտն ու Քաշաթաղը, թե′ Վայոց Ձորը, Գեղարքունիքն ու ՀՀ այլ շրջաններ՝ կախված այն հանգամանքից, թե այնտեղ ինչ հեռահար խոցման շառավիղ ունեցող զենքեր կտեղադրվեն՝ այդ շրջանն Ադրբեջանին հանձնելու դեպքում:

Արտեմ Բալասանովի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>