Տպավորություն է, որ երկրում դադարել են գոյություն ունենալ պետական ստրուկտուրաները
Դիտել նաև
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան
«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան
«Մեկօրյա պատերազմում Ադրբեջանը բախվել է կոշտ դիմադրության»․ Արա Պողոսյան
Անկեղծ ասած, տպավորություն է, որ երկրում դադարել են գոյություն ունենալ պետական ստրուկտուրաները:
Ո՛չ դատախազն է իր տեղում, ո՛չ արդարադատությունն է գործում, ով հասցնում է հինգ հոգով ճանապարհ փակել, դառնում է օրվա ակտիվիստ, կամ չեմ էլ խոսում քաղհասարակության մասին, արդյոք ունե՞նք, թե՞ ոչ:
Բա, լավ, մտածո՞ւմ եք՝ հետո ինչ է լինելու կամ, ասենք, պատկերացնո՞ւմ եք, որ օրերից մի օր էտ փողոցային էլեկտորատն է ձեզ «խժռելու»: Դժվար թե «էլիտայից» որևէ մեկը հասկանա լրջության աստիճանը, որովհետև յոթ ամիս առաջ այդ նույն փողոցից եկան իշխանության:
Հա՛, ի դեպ, փողոցից իշխանության եկածների նախադեպերը լավ ավարտ չեն ունեցել, սա էլ հիշեցման կարգով:
Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

