Դատախազությունը բողոքարկեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու որոշումը
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր Facebook-ի էջում գրել է.
Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ դատախազությունը վերաքննիչ բողոք է տարել, որն արդեն մուտքագրվել է:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ի երեկոյան որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին:

