Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս «Դիմացկունություն՝ փորձությունների առջև». ՌԴ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
1
Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը «Բիշքեկում Նիկոլը շոու է պատրաստել Պուտինի համար․ իրավիճակը գերլարված է»․ Դերենիկ Մալխասյան Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարների, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը. ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե Մենք փոխադարձ իրար կարիքն ունենք. Զուրաբյանը՝ ստորագրված հայ-իրանական համագործակցության հուշագրի մասին Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Փորձագետը․ Հայաստանի երկրորդ նախագահի ձերբակալությունը նվեր է Իլհամ Ալիևին Մենք աշխատում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ կոմունիկացիաների բացման ուղղությամբ. Փաշինյանի հեքիաթային ելույթը Փաշինյանին հասկացրել են՝ Պուտինից այլևս սպասելիք չունենաս․ ի՞նչ է տեղի ունեցել․ Բոզոյան (տեսանյութ) Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պետք է լինեն լավագույնը. Զախարովա Մանուկ Սուքիասյանը «բաց դաս» է անցկացրել Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու. Սամվել Կարապետյան Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել․ «Հրապարակ» «Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը Հայերին քոչվոր սարքեց «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Հրիր ընկնողին Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» Փաշինյանի ԱԽՔ-ն ու Ալիևի օգնականը քննարկել են իրենց «խաղաղության օրակարգը» Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց. Մեսրոպ Առաքելյան Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նախնական դատալսումների առաջին դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16։30-ին Թրքաբոլշևիկության մասին Կամ Նիկոլ Փաշինյանին պետք է դատեին, կամ ինքն է դատելու հունիսի 7-ից հետո Բիշքեկում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը. ոնց որ կարոտել էին իրար, երևի նոր աղետներ են պայմանավորվում Հայաստանի գլխին Այսօր Հայաստանում շատ բան սովորական է դարձել՝ ապօրինnւթյnւնը, բանտարկnւթյnւնը, անբшրnյшկանnւթյnւնը... Աշոտյան Լարված իրավիճակ Շենգավիթում. բնակիչները քարերով հարվածել են տնակները քանդելու եկած մեքենաներին ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը Երևանում հորդառատ անձրևի հետևանքով արձանագրվել են՝ ջրալցումների, արգելափակված մեքենաներ, էլ․լարերի կարճ միացում Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Նախագահ, քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի իրավական և քաղաքական ներկայացուցիչների ասուլիսը

Չեխիան հետաքրքրված է «Թումո» կենտրոնի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասնաճյուղերի բացմամբ

Դեկտեմբերի 19-20-ին Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներության մամուլի ծառայությունից:

Նիստը հայկական կողմից համանախագահել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, չեխական կողմից՝ Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։ Հայկական կողմից պատվիրակության կազմում էին նաև Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը և Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ովքեր երկկողմ հանդիպումներ են ունեցել ոլորտային նախարարություններում։

Մանե Ադամյանը գործընկերներին ներկայացրել է հայկական կողմի աշխատանքները թափանցիկ և մրցակցային գործարար միջավայր ապահովելու, ինչպես նաև ներդրումների խրախուսման և պաշտպանության ուղղություններով, մատնանշել Հայաստանի քաղաքական կյանքում նոր իրողություններով պայմանավորված տնտեսական բարեփոխումները։ Ի պատասխան՝ Վլադիմիր Բարտլը խոստացել է չեխական մասնավոր հատվածին տեղեկացնել Հայաստանի ընձեռած գործարար և ներդրումային հնարավորությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ակտիվ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առևտրատնտեսական կապերի խորացման և դիվերսիֆիկացման նպատակով: Մասնավորապես` քննարկվել են էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության և գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացման հնարավորությունները։ Հայկական կողմը առաջարկել է չեխական ընկերություններին դիտարկել Թալինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում և Մերձավանում արևային կայանների հիմնման բաց մրցույթներին մասնակցությունը: Գյուղատնտեսության բնագավառում առաջարկվել է համագործակցել կաթի վերամշակման և պանրի համատեղ արտադրության ուղղություններով: Քննարկվել է նաև հակակարկտային համակարգերի արտադրության և կիրառման չեխական փորձը:

Նիստի ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների ներուժը բարձր տեխնոլոգիաների և ինովացիայի ոլորտներում։ Հաշվի առնելով չեխ գործընկերների հետաքրքրությունը` հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ինֆորմացիա և կոնտակտներ տրամադրել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հնարավոր մասնաճյուղեր Չեխիայում բացելու նպատակով: Համաձայնեցվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության և Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարությունների միջև ոլորտային համագործակցության մասին համաձայնագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին համաձայնագրի տեքստերը, որոնք կստորագրվեն կողմերի ներքին ընթացակարգերով հաստատվելուց հետո:

Նիստի ընթացքում կողմերը ողջունել են ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցված հաջողությունները և պատրաստակամություն հայտնել խորացնելու հայ-չեխական երկկողմ հարաբերությունները Արևելյան գործընկերության շրջանակներում։

Միջկառավարական նիստին զուգահեռ հանդիպումներ են կազմակերպվել տարբեր ոլորտների հայ և չեխ գործարարների հետ՝ Հայաստանում հնարավոր ներդումների ներգրավման և հայ-չեխական առևտրաարդյունաբերական պալատի հիմնման նպատակով։ Հայկական պատվիարկության անդամները այցելել են աղբի վերամշակման Պրահայի ամենամեծ ԶԵՎՈ Մալեշիցե գործարան` աշխատանքներին տեղում ծանոթանալու համար։ «Տեխնոէքսպորտ» բազմապրոֆիլ ընկերության գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան` մի քանի հնարավոր ներդրումային ծրագրեր տեղում քննարկելու նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>