«Մեզ ռեյտինգայինով ա դրված, քանի որ մենք մեր վրա չենք կասկածում». Սեյրան Սարոյան
«Մեզ ռեյտինգայինով ա դրված, քանի որ մենք մեր վրա չենք կասկածում, քանի որ գիտենք ժողովրդի մտածելակերպը, ժողովրդի դիրքորոշումը ու եթե ժողովուրդը պտի ռեյտինգայինով չընտրի, ուրեմն՝ հաջողություն», - այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասել է գեներալ Սեյրան Սարոյանը, ով խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվել է Արմավիրում՝ Առաքել Մովսիսյիանի հետ միասին։
Այս առիթով Սեյրան Սարոյանն ասել է․
«Թող Շմայսն ավելի շատ հավաքի, մենք ընկերներ ենք, մեր մեջ ոչ մի կռիվ չկա, ժողովուրդը մեզնից ումը շատ ձեն կտա՝ նրան էլ կողջունենք, կուղարկենք Ազգային ժողով»:
Zham.am