Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական պատվեր է. Արմեն Մարտիրոսյան (տեսանյութ)
Ի աջակցություն Հաց բերողի բողոքի ակցիայի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությանը՝ նշելով, որ դա քաղաքական պատվեր է.
«Քաղաքական ձերբակալություն է, որևէ բառ չեմ փոխանակել պարոն Օսկանյանի հետ, ուղղակի շտապ զանգելով տեղեկացել եմ, որ իսկապես այդ փաստը առկա է: Ակնհայտ է, որ քաղաքական ձերբակալություն է, նույնիսկ Քննչական ծառայության տարածած հայտարարությունից ակնհայտ է, որ հիմք չկա ըստ էության: Սպիտակ, լավ հաստ թելերով կարված հերթական գործն է: Հաշվի առնելով նաև այս ժամանակահատվածում լայնածավալ գրոհը, նաև այն, որ իշխանությունները վախ ունեն նաև այս դաշինքից, դրա համար աjսպիսի լայնածավալ գրոհ են իրականացնում այս դաշինքի նկատմամբ: Եվ պատահական չի, որ այս դաշինքին միացան բոլոր ազատամարտիկները»:
Տեսանյութը՝ hraparak.am կայքի