Մենակ Փաշինյանն է մեղավոր, որ կորցնում ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը․ Շարմազանով (Տեսանյութ)
Մենակ Փաշինյանն է մեղավոր, որ կորցնում ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, այս մասին հայտարարել է ՀՀԿ-ական էդուարդ Շարմազանովը 24news.am-ի հետ զրույցում:
Հիշեցնեն, որ Բելառուսի նախագահն այսօր ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Բելառուսի թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
Ինչպես տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, Լուկաշենկոն այսօր ընդունել է Զասին, ով այս պահին Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, և ընդգծել. - «Բելառուսը մի քանի թեկնածու ուներ, սակայն ես ընտրեցի Ձեզ, որպեսզի, այսպես ասած, օրինակ ծառայենք և ցույց տանք, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: