Վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը (Տեսանյութ)
Դեկտեմբերի 21-ին երկրի գլխավոր ու նոր տոնածառը ներկայացավ Երևանի բնակիչներին ու քաղաքի հյուրերին: 35 մետր բարձրությամբ ու 1500 խաղալիքով զարդարված տոնածառի լույսերը վառել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Միջոցառմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Տոնական երեկոն ուղեկցվել է օրվա համար բեմադրված մյուզիքլով ու գեղեցիկ շոու ծրագրով:
Մանրամասները` տեսանյութում:

