Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու որոշման նախագիծը
Բելառուսի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ Բելառուսի թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին:
Ինչպես տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, Լուկաշենկոն այսօր ընդունել է Զասին, ով այս պահին Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարն է, և ընդգծել. - «Բելառուսը մի քանի թեկնածու ուներ, սակայն ես ընտրեցի Ձեզ, որպեսզի, այսպես ասած, օրինակ ծառայենք և ցույց տանք, որ անհրաժեշտ է պաշտոնաթող գեներալների փոխարեն ղեկավարումը հանձնել երիտասարդ ու հեռանկարային գեներալներին՝ կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու համար»:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման հետ կապված հանդիպումներ է ունեցել և աջակցություն է ստացել կառույցի անդամ բոլոր երկրների իշխանությունների հետ, բացառությամբ՝ Հայաստանի:
Zham.am