Հայաստանի և Բահրեյնի արտգործնախարարները քննարկել են շարժունակության հետ կապված հարցեր
Փետրվարի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Բահրեյնի ԱԳ նախարար Խալեդ բեն Ահմեդ բեն Մոհամեդ Ալ Խալիֆային: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Նախարարները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և արաբական երկրների միջև առկա պատմական ջերմ բարեկամական կապերն ու պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի և Բահրեյնի փոխգործակցության առավել սերտացման համար։
Հայաստանի և Բահրեյնի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են փոխադարձ այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդատվությունների անցկացումը, իրավապայմանգրայաին դաշտի ընդլայնումը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել առևտրատնտեսական կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, այդ թվում՝ բանկային բնագավառում փոխգործակցության հաստատմանը, գործարար համաժողովների կազմակերպմանը, զբոսաշրջության խթանմանը։
Հայաստանի և Բահրեյնի արտգործնախարարները քննարկել են շարժունակության հետ կապված հարցեր:
Նախարարները մտքեր են փոխանակել են միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

