Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում
Դիտել նաև
«Մեր Շուշին որպես երդում պիտի լինի ամեն հայի սրտում». Մանե Գրիգորյանը Շուշիից լուսանկարներ է հրապարակել
Գյումրու ընտրություններում ընդդիմադիրներին ճնշելու համար ներգրավված են իրավապահներ․ ՊԶՄԿ
Ինչո՞ւ Փաշինյանը Գյումրու ընտրություններում որոշեց խաղի մեջ մտցնել նաև իր երկրորդ քաղաքական ուժին՝ «եվրադրածոներին»
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը
«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում, որտեղ համարում էին, թե այդ տեղը իրենցն է՝ ավելի մեծաթիվ խմբակցություն լինելու հիմնավորմամբ: Մինչդեռ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ եւ նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:
ԲՀԿ-ում հասկանում են, որ եթե թեկնածու առաջադրեն եւ՛ իրենք, եւ՛ ԼՀԿ-ն, ապա «Իմ քայլը» խմբակցությունը նախապատվությունը կտա ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին՝ դրանով նվաստացնելով եւ իզգոյացնելով ԲՀԿ-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

