Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Դավիթ Տոնոյան․ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին տեղեկատվություն եղել է (տեսանյութ)

«Եղել է տեղեկատվություն Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հնարավոր գործողությունների մասին», - այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմի ժամանակ Զինված ուժերի հետախուզության վարչության աշխատանքին՝ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Այս հարցը քննարկման առարկա դարձավ Գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին վարչապետի խորհրդական նշանակվելուց հետո:

Գեներալ-մայորը 2016 թվականի ապրիլին զբաղեցնում էր Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնն ու այդ պաշտոնից հեռացվել էր ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ 2016 թվականի ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով և այդ օրերին շատերը նաև նրան էին պատասխանատու համարում զոհերի ու նաև տարածքային կորուստների համար:

Նրան իր խորհրդական նշանակելու Փաշինյանի որոշումը ևս քննադատվեց:

«Ինչպես տեղյակ եք, ապրիլյան գործողությունները սկսվել են Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների կողմից, իսկ հատուկ ստորաբաժանումները իրենք գործողությունները իրականացնում են ծածուկության պայմաններում: Անգամ այդ պայմաններում եղել է տեղեկատվություն հնարավոր գործողությունների վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչու էր պաշտոնանկ արվել Հետախուզության վարչության պետը, նախարարն արձագանքեց․ - «Ես չեմ կարող մեկնաբանել Գերագույն գլխավոր հրամանատարի գործողությունները, բայց նույն ժամանակաշրջանում տվյալ սպան նշանակվել է ռազմական կցորդ Ռուսաստանում»:

Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետին իր խորհրդական նշանակելու որոշմանը երեկ անդրարդարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության մասին:

Փաշինյանը նաև ասաց, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան տեղեկություններ, որոնք ստուգման կարիք ունեն։

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանից, ով ապրիլյան պտերազմի ժամանակ փոխանախարի պաշտոնն էր զբաղեցնում, հետաքրքվեցինք, թե արդյոք ուշադրության արժանացել են հետախուզական վարչությունից ստացված տեղեկությունները, քայլեր ձեռնարկվե՞լ են այդ ուղղությամբ:

Նախարարի պատասխանը․«Մեր հակառակորդի ուժերի և հայկական ստորաբաժանումների միջև շատ փոքր տարածություն: Մենք պարբերաբար հետևում ենք Ադրբեջանի զինված ուժերի տարբեր տեսակի տեղափոխումների: Այդ ժամանակահատվածում ևս դա գրանցվել է: Բայց դա միշտ չի նշանակում, որ հարձակում է լինելու»:

Նիկոլ Փաշինյանը երեկ շեշտեց, որ ապրիլյան պատերազմի հետ կապված խնդիրները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ հանրությունը ունի շատ հարցեր, իսկ դա նշանակում է, որ պետք է հանգիստ և հանդարտ գտնել այդ հարցերի պատասխանը․ «Նրանք, ովքեր ասում են, որ Արշակ Կարապետյանն ա քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ըստ էության ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ: Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը փաստորեն արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գնել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>