Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է. Պուտինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է հայ լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո կվերականգնելու Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը:
«Բայց ի՞նչը պետք է վերականգնենք: Ոչինչ չէր փլուզվել, որպեսզի հետո վերականգնվելու կարիք ունենար: Հայաստանի հետ հարթ հարաբերություններ ունենք: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամն է: Ի՞նչը վերականգնենք, այլ պետք է զարգացնենք այն, ինչ ունենք: Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի մտերիմ դաշնակիցն է Անդրկովկասում: Այդպես եղել է պատմականորեն, հույս ունեմ՝ այդպես կշարունակվի: Մնացյալ հարցերը կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա»,- ասել է Պուտինը:
Zham.am

