Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

«Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինծառայողների տեղակայման հարցով». Աննա Նաղդալյան

«Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինծառայողների տեղակայման հարցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով օրերս Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ըստ որի Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:

«Այս հարցով հստակ կարող եմ ասել, որ սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական համագործակցության մի մաս է կազմում ու այդ հարցի շուրջ կա երկխոսություն: Ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին, պետք է վերահաստատել, որ դրանք Հայաստանինն են, այնտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ ու դրանք ունեցել են, ունեն և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ», - ասաց Աննա Նաղդալյանը:

Ճշտող հարցին՝ կա՞ քննարկում օտարերկրյա զինծառայողների հարցի շուրջ, ԱԳՆ մամուլի քարտուղարն արձագանքեց.
«Լաբորատորիաները քաղաքացիական բնույթ ունեն, Հայաստանի պարագայում ռազմական ներկայության խնդիր չկա, միաժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանը որևէ բանակցություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման հարցով»:

«Պետք է արձանագրենք, որ այն, ինչ ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու գործիք է: ԱԳՆ-ն մշտապես իր օրակարգում է պահում տարածաշրջանում սպառաինությունների մրցավազքի կանխարգելման օրակարգը»,- ասացՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ Բելառուսի նախագահի հայտարարությանը:

Նա նշեց՝ այս հայտարարություններին արդեն տրվել են արձագանքներ:

«ԱԳՆ անունից կարող եմ ավելացնել, որ սպառազինության մրցավազքն ուղղակիորեն հանգեցնում է անկայունության աճին: Մեզ համար սկզբունքային դիրքորոշում է, որ սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում պետք է կանխվի», - ասաց Աննա Նաղդալյանը:

Նա ընդգծեց՝ այս հայտարարությունը չպետք է շփոթել կարողությունների կամ վճռականության պակասի հետ:

«Մենք վստահ կարող ենք ասել, որ ՀՀ Զինված ուժերն ունեն բարձր պատասխանատվություն ու կարողություն՝ երաշխավորելու Հայաստանի ու Արցախի անվտանգությունը: Պարզապես մենք գիտակցում ենք տարածաշրջանում լարվածության աճի հետևանքները», - ասաց Աննա Նաղդալյանը:

Նա հավելեց, որ 2018թ. մայիսից ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո մինչ օրս Զոհրաբ Մնացականյանը կատարել է 23 աշխատանքային և պաշտոնական այցեր, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն՝ ամփոփելով անցնող տարին:

«Զոհրաբ Մնացականյանն այս ընթացքում ունեցել է մոտ 150 հանդիպումներ, որոնցից 53-ն արտաքին գործերի նախարարների հետ, 10-ը՝ միջազգային կառույցների ղեկավարների», - ասաց Աննա Նաղդալյանը:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>