ԱԷԿ-ում սթրես-թեստերի իրականացման նպատակով ԵՄ-ը կհատկացնի 6.5 մլն եվրո
Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 20-ի իր նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված «Հայաստանում միջուկային անվտանգության խթանման եւ սթրես-թեստերի իրականացման առաջարկությունների մասին» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Գործողության նախապես գնահատված ընդհանուր արժեքը կազմում է 6,5 մլն եվրո։
Կատարման ժամկետն սկսվում է Ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից եւ ավարտվում է այդ օրվանից 96 ամիս հետո:
ՀՀ եւ ԵՄ միջեւ միջուկային անվտանգության ոլորտում էներգետիկ համագործակցությունը սահմանված է 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրի դրույթներով:
Հրամանագրի նախագիծը ներկայացվել է նախագահի հաստատմանը: