Արմեն Ամիրյանը ևս հեռացավ ՀՀԿ-ից
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ հունիսին լքել էր ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը։ Դեկտեմբերի 14-ին էլ, ահա, կուսակցության անդամությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որն ընդունվել է ի գիտություն: Դիմումում, սակայն, նախկին վարչապետը ՀՀԿ-ից հեռանալու պատճառների մասին հիմնավորում չի նշել:
Հանրապետական կուսակցությունից փաստը չեն մեկնաբանում: Կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը միայն հաստատել է փաստը՝ շեշտելով, որ դիմումն ընդունվել է ի գիտություն: Միայն այդքանը:
Հանրապետականում էլ, ինչպես պարզ դարձավ, հակված չեն խոսել Կարապետյանի՝ կուսակցությունից հեռանալու պատճառների մասին եւ մեկնաբանել:
Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ևս «Հանրային ռադիոյի» թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ ՀՀԿ-ից հեռանալու դիմում է ներկայացրել: