Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, հստակ ֆիքսված վերջնական գին չկա. Վ. Սիսեռյանը՝ սահմանին գազը 215 $ դարձնելու մասին
Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են, հստակ ֆիքսված վերջնական գին չկա:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը՝ անդրադառնալով սահմանին 1000 խմ գազի ներկայիս 150 դոլարը 215 դոլար դարձնելու մամուլի հրապարակմանը:
Ավելի վաղ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն բանակցություններ է վարում «Գազպրոմ» ընկերության և ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:
«Պարոն Ավինյանի ենթակայության տակ գտնվող կառույց է էներգետիկայի նախարարությունը, բնականաբար, նա պետք է ամեն ինչից տեղյակ լինի և մասնակցում է այդ ամենին»,- ասաց Վարագ Սիսեռյանը:
Մանրամասները՝ Tert.am-ում: