Մարիյա Զախարովան խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման «կրեատիվ» գաղափարների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չորեքշաբթի ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Բաքվում Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, ըստ որի ձգտելու են կրեատիվ գաղափարներ գտնել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:
- Հարցը հենց դրանում է, խոսվել է ապագայի մասին, որ պետք է նման գաղափարներ մշակվեն, և դրանք պետք է կրեատիվ լինեն: Հենց նման կրեատիվ գաղափարներն աջակցություն կստանան: Հիմա դրանով են զբաղված փորձագետները, - ասաց նա:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Միլանում իմ հայ գործընկերոջ` Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին հանդիպմանը առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել են փոխըմբռնման:
Zham.am

