Չուզեցի՝ չառաջադրվեցի. Սուրիկ Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չի ցանկացել, ու այդ պատճառով էլ չի առաջադրել իր թեկնածությունը գալիք ընտրություններում: «Դա ինքնանպատակ չէ»,- այսօր լրագրողներին ասաց ինքը՝ Սուրիկ Խաչատրյանը: Նա շտապում էր ԵԿՄ 11-րդ համագումարին:
Սյունիքի նախկին մարզպետը ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ է կանխատեսում եւ նշում. «Կոնկրետ Սյունիքում միշտ արդար է եղել, բոլորդ եք տեսել»:
Միաժամանակ ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ամեն ինչ նորմալ է, եւ կուսակցությունից հեռանալու մտադրություն չունի:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում։