Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ։

Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել են, որ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 22.01.2008 թվականին տրված ՏԿՈւ 00223 և 05.11.2009 թվականին տրված ՏԿՈւ 00346 լիցենզիաների հիման վրա իրականացրել են ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումներ՝ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով: Նշված ընկերությունների նախկին սեփականատիրոջ կողմից ներկայացված հաղորդման համաձայն՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցները, նպատակ ունենալով խոչընդոտել նշված ընկերությունների գործունեությանը, 2012-2016 թթ. բարեգործության պատրվակով, հիշյալ երթուղիներով իրականացրել են անվճար ուղևորափոխադրումներ, որի հետևանքով «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները կրել են մեծ ֆինանսական կորուստներ:

Արդյունքում՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերությունները 2015թ. ճանաչվել են սնանկ, որոնք այնուհետև ձեռք են բերվել «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ի կողմից, որն էլ ներկայումս նշված երթուղիներով իրականացնում է վճարովի կանոնավոր փոխադրումներ: «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջ ներկայացրած հաղորդման հիման վրա հակամրցակցային գործունեության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են մի շարք նոր հանգամանքներ։

Մասնավորապես՝ բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերել, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ոստիկանության նախկին պետը, իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խոստացել է միջամտել և օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղևորափոխադրումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս ՀՀ ԱԺ ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:

Պայմանավորվածության համաձայն՝ խմբային շահերից ելնելով՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձը նշված ընկերության նախկին սեփականատիրոջը ներկայացրել է Աբովյանի տարածաշրջանը սպասարկող ոստիկանության պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀԿ տարածքային մարմնի ղեկավարին՝ միասին աշխատելու համար։ Բացի այդ՝ հրահանգել է իր ենթակայության տակ գտնվող ոստիկանության աշխատակիցներին աջակցել նրան և չխոչընդոտել նրա ծավալած ձեռնարկատիրական գործունեությանը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում, իսկ մյուս կողմից՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների միջոցով խոչընդոտներ ստեղծել բարեգործական հիմնադրամի անվճար ավտոբուսների երթուղի դուրս գալու համար:

Նկատի ունենալով, որ քրեական գործով պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են ՀՀ իրավապահ համակարգը ներկայացնող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը և ծառայողական պարտականությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննության ընթացքի մասին ՔԿ-ն կտեղեկացնի լրացուցիչ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>