Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Երվանդ Բոզոյան. «Նորմալ քաղաքական գործիչը չի հայտարարի, որ ընտրակաշառքների բաժանումը անխուսափելի երևույթ է»

«Փաստի» հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը.
–Հայաստանում կարո՞ղ ենք խոսել կայուն քաղաքական համակարգի գոյության մասին:

–Կարող եմ ասել, որ մենք քաղաքական համակարգ ընդհանրապես չունենք: Սա անցումային փուլին բնորոշ վիճակ է: Ցավալի է, որ այդպես է, բայց սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել:
Մենք 25 տարվա ընթացքում չկարողացանք ձևավորել այնպիսի կայուն քաղաքական համակարգ, որտեղ լինեին կայուն քաղաքական կուսակցություններ՝ իրենց ավանդույթներով, քաղաքական ուղղվածությամբ և դիմագծով: Այնպիսի քաղաքական դիմագիծ, որը կներկայացներ քաղաքական ու գաղափարական տեսլական, և հանրությունը հենց այդպես էլ կընկալեր, ինչպես, օրինակ, արևմտյան երկրներում է, Արևելյան Եվրոպայի երկրներում է: Պատճառները շատ ավելի խորն են:
Այսօր Հայաստանում գործում է, այսպես ասած, ֆիզիկական մարդկանց համակարգ: Քաղաքագիտության մեջ այնպիսի տեսություններ կան, որտեղ ֆիզիկական անձինք են շատ մեծ դեր կատարում և այդ ֆիզիկական անձանց կողքին են լինում բոլոր գործընթացները: Դա է իրականությունը:

–Այս շրջանում կուսակցական ուժերի և քաղաքական անհատների միավորումները և հակառակը, ինչի՞ մասին են վկայում:

–Այն ամենի, ինչի մասին ես վերևում խոսեցի: Պայքարն ընթանում է ֆիզիկական անձանց միջև, և բնականաբար, տարբեր մարդիկ հաշվարկներ են անում՝ ռացիոնալ կամ ոչ ռացիոնալ: Ամեն մարդ մտածում է, որ ինքն ամենալավն է, ամենախելոքը, ամենաճիշտը, ամենաբարձր վարկանիշն ունի հասկանալի պատճառներով:
Այս պայքարը, այս գործընթացները իրենց մեջ պարունակում են հենց այդ կոմպոնենտը: Դրա համար էլ դաշինքները բաժանվում են, տրոհվում, միանում, նորից բաժանվում, նորից տրոհվում ու նորից վերամիավորվում: Սա է իրականությունը:

–Օրերս ԱԺ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը իր հարցազրույցներից մեկում անընդհատ շեշտում էր, որ ընտրակաշառքներ անպայմանորեն այս անգամ էլ կլինեն, դրանից չենք կարող խուսափել: Սա ինչի՞ մասին է խոսում:

–Դա միայն վատ բանի մասին է խոսում: Այն, որ պաշտոնի մարդիկ պատրաստ են ընտրակաշառքով ընտրություններ անցկացնել: Դա միայն դրա մասին է խոսում:

–Կարող ենք ենթադրել, որ այդ խոսքերի հեղինակը նույնպես պատրա՞ստ է նման տարբերակով ձայներ հավաքել:

–Ես էլ կարող եմ այդպիսի ենթադրություն անել, որովհետև նորմալ քաղաքական գործիչը չի հայտարարի, որ դա անխուսափելի երևույթ է:

Ճիշտ հակառակը: Նա պետք է հայտարարի, որ դա անընդունելի է և որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն չլինի: Եվ ոչ միայն խոսքերով, այստեղ կոնկրետ առարկայական գործեր պիտի լինեն: Սակայն, եթե մարդը հայտարարում է, որ անխուսափելի իրավիճակ է, դա նշանակում է, որ նա հոգեբանորեն փորձում է արդարացնել, թե ինչու վաղն իրենք էլ պետք է ընտրակաշառք բաժանեն:

Շարունակությունը` «Փաստ»-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>