Չեմպիոնների լիգա․ովքեր կխաղան 1/8 եզրափակչում
Շվեյցարիայի Նիոնում քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 2018-2019թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը նախապես բաժանվել էին երկու զամբյուղի՝ խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրածների:
Առաջին զամբյուղում ընդգրկվել էին Դորտմունդի «Բորուսիան», «Բարսելոնան», «Պարի Սեն Ժերմենը», «Պորտուն», «Բավարիան», «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Յուվենտուսը»:
Երկրորդ զամբյուղում էին «Աթլետիկոն», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Շալկե 04»-ը, «Այաքսը», «Լիոնը», «Ռոման», «Մանչեսթեր Յունայթեդը»:
1/8 եզրափակչում խաղալու են հետևյալ զույգերը
«Շալկե-04»-«Մանչեսթեր Սիթի»
«Աթլետիկո Մադրիդ»-«Յուվենտուս»
«Մանչեսթեր Յունայթեդ»-ՊՍԺ
«Տոտենհեմ»-«Բորուսիա Դորտմունդ»
«Լիոն»-«Բարսելոնա»
«Ռոմա»-«Պորտու»
«Այաքս»-«Ռեալ»
«Լիվերպուլ»-«Բավարիա»
1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 12-13-ին և փետրվարի 19-20-ին, պատասխան խաղերը՝ մարտի 5-6-ին և մարտի 12-13-ին:
Zham.am