Շիրակում զարմանք են ապրել Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից, նրան օգնել է Մարտուն Գրիգորյանը
Դիտել նաև
Հունվարի 27-ը ընտրելով իրենք իրենց են ապահովագրել
Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ
Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի
Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել
Վազգեն Միրզախանյանը իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակում մեծ զարմանք են ապրել «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու Նազելի Բաղդասարյանի հավաքած քվեներից։ Մարզպետի խորհրդականը, որը նաև «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդման հեղինակն է, և ԱԺ նախորդ ընտրություններում զբաղվում էր ՀՅԴ թեկնածուների PR-ով, հավաքել է 4 հազար 771 ձայն՝ մոտ հազար ձայն ավելի, քան Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Գյումրիում խոսում են, որ Բաղդասարյանը մանդատ կստանա Մարտուն Գրիգորյանի շնորհիվ, ով աջակցել է, որ նա այդքան ձայն հավաքի, որ ԱԺ-ում իր ձայնը լսելի դառնա։ Բացի դա, նրանց միջև խնամիական կապ կա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

