Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, որ խոսակցություններ են շրջանառվում, որ վերջին օրերին Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունենում: Լրատվամիջոցները գրել էին, որ պաշտոնից ազատվել են Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի հատուկ հանձնարարականներով դեսպան Արշավիր Ղարամյանը և Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը:
Zham.am

