Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

«Ամենակողմ» պատգամավորը Շիրակ Թորոսյանն է, «ամենադեմը»՝ Արամ Սարգսյանը, ամենահետաքրքրասերն էլ Միքայել Մելքումյանն է

Վեցերորդ գումարման Ազգային Ժողովը շուտով պատմություն կդառնա: Հաջորդիվ ականատես կլինենք արդեն յոթերորդ գումարման Ազգային Ժողովի աշխատանքներին:
Վեցերորդ գումարումը թեև կարճ կյանք ունեցավ, սակայն հասցրեց ապահովել քաղաքական դաշտի ինտրիգներն ու զարգացումները:

Zham.am-ը ամփոփել է վեցերորդ գումարման խորհրդարանի պատգամավորների աշխատանքները՝ ըստ Parliament monitoring ծրագրի տվյալների: ]


Այսպես, վեցերորդ գումարման խորհրդարանում «ամենակողմ» պատգամավորը Շիրակ Թորոսյանն է, ով 515 անգամ կողմ է քվեարկել:

Պակաս «կողմասեր» չի նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ազգային փոքրամասնության քվոտայով ՀՀԿ պատգամավոր Կնյազ Հասանովը, ով կողմ է քվեարկել 509 անգամ:

Խորհրդարանում ընդհանրապես կողմ չեն քվեարկել 9 պատգամավորներ՝ այդ թվում Գագիկ Ծառուկյանը, Հակոբ Հակոբյանը, Սպարտակ Սեյրանյանը, Հրանտ Դավթյանը և այլք:
Վեցերորդ գումարման խորհրդարանի «ամենադեմ» պատգամավորը «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն է, նա դեմ է քվեարկել 111 անգամ:

Հաջորդը նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն է, ով դեմ է քվեարկել 104 անգամ:

Խորհրդարանի ամենաձեռնպահ պատգամավորը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է: Նա ձեռնպահ է եղել 28 անգամ:

Քվեարկություններին ամենաշատը չի մասնակցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը՝ 148 անգամ:

Հաջորդը նույն խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը և հհկ-ական Սեյրան Սարոյանն են, ովքեր չեն քվեարկել 105 անգամ:

Խորհրդարանի նիստերին ամենաշատը բացակայել է Գագիկ Ծառուկյանը՝ 512 անգամ, նրան հաջորդում է նույն խմբակցության պատգամավոր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը՝ Նորա Առուստամյանը, ով բացակայել է 214 անգամ:

Բացակայողների եռյակը եզրափակում է հհկ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ով բացակայել է 205 անգամ:

Խորհրդարանի ամենապարտաճանաչները 4-ն են

Սերգեյ Բագրատյան,
Վանիկ Ասատրյան,
Կնյազ Հասանով,
Օհանյան Այծեմնիկ:

Նրանք ոչ մի անգամ չեն բացակայել նիստերից:

Բացակայություններ չունի նաև Նաիրա Կարապետյանը, սակայն հաշվի առնելով, որ նա միայն նոյեմբերի վերջերից է պատգամավոր դարձել, նրան չենք ներառում պարտաճանաչների խմբի մեջ:

Նկատենք, որ բացակայությունները խորհրդարանում մեծ խնդիր են դարձել, դրանց պատճառով ԱԺ նիստերը հաճախ չեն էլ կայացել:
Դա վերջերս այնքան էր բարկացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որ նա կես կատակ-կես լուրջ սպառնաց աշխատավարձերից պահումներ անել:

Խորհրդարանի ամենաակտիվ պատգամավորը փոխխոսնակ Միքայել Մելքումյանն է, ով ելույթ է ունեցել 68 անգամ, հարց ուղղել 85 անգամ:

Հաջորդ ամենահետաքրքրասեր պատգամավորը Սերգեյ Բագրատյանն է՝ նա հարցերով հանդես է եկել 79 անգամ: Բագրատյանը ելույթների թվով ևս երկրորդն է՝ 34 անգամ:

Երրորդ հետաքրքրասերը հհկ-ական Խոսրով Հարությունյանն է, նա հարց է ուղղել 35 անգամ:

Ելույթների թվով երրորդը Նաիրա Զոհրաբյանն է, ով ելույթ է ունեցել 33 անգամ:

Խորհրդարանում ամենաանհետաքրքրասերները 40-ն են, այդ թվում՝

Սամվել Ալեքսանյանը,
Գագիկ Ծառուկյանը,
Վարդան Ղուկասյանը,
Արմեն Աշոտյանը,
Արայիկ Գրիգորյանը,
Աշոտ Արսենյանը,
Իշխան Զաքարյանը,
Կարեն Կարապետյանը և այլք:

Ամենաքչախոս պատգամավորները 42-ն են, այս պատգամավորները ոչ մի անգամ ելույթ չեն ունեցել, նրանց թվում են՝

Գալուստ Սահակյանը,
Նապոլեոն Ազիզյանը,
Սամվել Ալեքսանյանը,
Գագիկ Ծառուկյանը,
Վարդան Ղուկասյանը,
Շուշան Պետրոսյանը,
Արմեն Աշոտյանը,
Արայիկ Գրիգորյանը,
Աշոտ Արսենյանը,
Իշխան Զաքարյանը և այլք:

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>