Ռոսատոմն Ադրբեջանին առաջարկել է ԱԷԿ-ի շինարարության նախագիծ իրականացնել
Ռոսատոմը Ադրբեջանի նախագահին ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության առաջարկներ է ուղարկել, որոնք ներառում են ատոմային էլեկտրակայանների կառուցում: Այս մասին լրագրող, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ադրբեջանը ատոմային արդյունաբերություն ունի, սակայն գործող ատոմակայաններ չկան: Ռոսատոմը առաջարկներ է արել, նրանք մտածում են: Մենք առաջարկել ենք երկու եղանակ, մեկը` անմիջապես սկսել: Խորհրդային ժանակներում այնտեղ նույնիսկ ատոմակայանի համար հարթակ էր ընտրվել, կարելի է միանգամից հարթակ դուրս գալ», - ասաց աղբյուրը:
Ըստ նրա, Մոսկվայի առաջարկած երկրորդ տարբերակը ենթադրում է միջուկային ոլորտում համագործակցության աստիճանական աճ:
Նա նաև ասաց, որ երկու երկրներն արդեն նախնական բանակցություններ են անցկացրել, որից հետո Ռոսատոմը համագործակցության առաջարկներ է կազմել եւ դրանք ուղարկել Ադրբեջանի նախագահին:
Zham.am