Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքները
ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունները:
- Մենք կաուցողական երկխոսության ենք տրամադրված Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, որը շուտով կձևավորվի՝ նպատակ ունենալով ամրապնդելու մեր երկրների միջև հետագա փոխգործակցությունը այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում, – ասաց Զախարովան:
Նա նշեց, որ, ըստ դիտորդների գնահատականների, ընտրություններն անցկավել են օրենքին համահունչ:
-Լուրջ խախտումներ կամ այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվարկության արդյունքների վրա, չե նկատվել, - ասաց նա:
Նա հավելեց նաև, որ Հայաստանում կայացած ընտրություններին աշխատում էին ռուսաստանցի դիտորդներ ինչպես ԵԱՀԿ-ից, այնպես էլ ԱՊՀ-ից, ինչպես նաև Պետդումայի պատգամավորներ և այլն:
Zham.am