Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լևոն Մնացականյան
Դիտել նաև
Լևոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին ու դարձել Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող
Հրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն Քոչարյան
Սոնա Մնացականյանի գործով կայացրած որոշումը դատավորն ամիսներ շարունակ կողմերին չի ուղարկում. Միքայել Նահապետյան
Խնդրեցի Լևոնին այդ օրը գալ ինձ հետ նկարահանման
Դատախազը 2.6 տարի ժամկետով ազատազրկում պահանջեց Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալի համար
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը:
Ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքեց. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»:
Հարցին, թե իր պաշտոնից ազատվելու համար դիմում չի՞ գրել, Լևոն Մնացականյանն ասաց.«Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»:
Նշենք, որ երեկ լրատվամիջոցները գրում էին, որ Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:

