Կադրային փոփոխություններ Արցախում. ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվե՞լ է պաշտոնից
Hraparak.am- ը գրում է. Արցախում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Աշխատանքից ազատվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նրա փոխարեն կնշանակվի Կարեն Աբրահամյանը՝ բանակի գլխավոր շտաբի պետը։
Խոսակցություն կա, որ իրենց պաշտոններին հրաժեշտ կտան նաև ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և նախագահի խորհրդական Արշավիր Ղարամյանը։
Այսինքն, նրանք, ովքեր արձագանքել էին Սասուն Միքայելյանի հայտարարություններին և արժանացել Փաշինյանի զայրույթին։
Մանրամասները Hraparak.am-ում: