Միջնորդել են Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակել
Ապօրինի հարստացման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրվող Վաչագան Ղազարյանի պաշտպանն այսօր՝ դեկտեմբերի 11–ին, միջնորդել է դատարանին՝ իր պաշտպանյալի նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։
NEWS.am–ի հետ զրույցում Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ դատարանին առաջարկել են 5 մլն դրամից սկսած՝ ողջամտության սահմանում գրավ կիրառել։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը գրավի միջնորդության քննարկումից հետո կանդրադառնա նաև Ղազարյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու ՀՔԾ–ի միջնորդությանը։